ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Ընդդեմ… հանուն «Ելքի՞»

Ընդդեմ… հանուն «Ելքի՞»
24.08.2023 | 08:40

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջարկ է ներկայացնելու Երևանի ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին` ստորագրել փաստաթուղթ, համաձայն որի, բոլորը միասին պայքարելու են ՔՊ-ի դեմ։

Այն ուժը, որը չի միանա այդ փաստաթղթին… ընդդիմադիր չէ։

Ստացվում է, պայքար ընդդեմ ՔՊ-ի, հանուն «Ելք» դաշինքի։

Կեղտը կեղտաջրով պարզաջրելու նուրբ արվեստը։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 16030

Մեկնաբանություններ